Ինչպես կանխել մաշկի ծերացումը դեմքի և պարանոցի հատվածներում

Մաշկի ծերացման նշաններն առավել նկատելի են հատկապես դեմքի և պարանոցի հատվածներում, որտեղ մաշկն ավելի բարակ է և խոցելի արտաքին միջավայրի ազդակների նկատմամբ։

Տարիքային փոփոխությունների արդյունքում մաշկն այս հատվածներում դառնում է ավելի նուրբ և կորցնում առաձգականությունը՝ արտացոլելով կենսակերպի և առողջական վիճակի փոփոխությունները։

Այս նյութում կպատմենք մաշկի ծերացման գործընթացի մասին ու կառաջարկենք արդյունավետ լուծումներ՝ այդ գործընթացն ավելի դանդաղ և վերահսկելի դարձնելու համար։

Նախ նշենք, որ մաշկի ծերացման հիմնական գործոնները բաժանվում են 2 խմբի` ներքին և արտաքին։

Ներքին գործոններ

Գենետիկա
Մաշկի ծերացման արագությունն ու դրսևորումները զգալիորեն պայմանավորված են գենետիկ գործոններով՝ կախված գենետիկ հատուկ հատկանիշներից։

Կոլագենի և էլաստինի քանակի նվազում
Կոլագենը և էլաստինը մաշկի հիմնական սպիտակուցներն են, որոնք պատասխանատու են նրա առաձգականության և ամրության համար: Տարիքի հետ այս սպիտակուցների արտադրության քանակը նվազում է, ինչի արդյունքում մաշկը կորցնում է իր ամրությունը, դառնում ավելի բարակ և ենթակա կնճիռների առաջացմանը։

Նյութափոխանակության դանդաղում
Տարիքի հետ մեր նյութափոխանակությունը դանդաղում է, ինչը նաև անդրադառնում է մաշկի բջիջների վերականգնման գործընթացի վրա։

Հորմոնալ փոփոխություններ
Հորմոնալ փոփոխությունները և կանանց մոտ դաշտանադադարի շրջանում էստրոգենի մակարդակի անկումը կարող են հանգեցնել մաշկի առաձգականության նվազման և արագացնել ծերացման ընթացքը։

Արտաքին գործոններ

Շրջակա միջավայր
Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, օդի աղտոտվածությունը և կլիմայական փոփոխությունները վնասում են մաշկի կոլագենն ու էլաստինը՝ առաջացնելով կնճիռներ և առաձգականության կորուստ:

Վնասակար սովորություններ և չկանոնակարգված ապրելակերպ
Ծխելը, ալկոհոլը, անառողջ սնունդը, սթրեսը, քնի ոչ ճիշտ ռեժիմը և մաշկի խնամքի բացակայությունը ևս նպաստում են մաշկի ծերացման պրոցեսի արագացմանը։

 

Մի քանի խորհուրդ, թե ինչպես կանխել մաշկի վաղաժամ ծերացումը

Առողջ սննդակարգ և առողջ քուն
A, C, E վիտամիններով և օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքների օգտագործում:
Հակաօքսիդանտներով հարուստ սննդի օգտագործում՝ բալ, հատապտուղներ, նուռ:
Ջրի բավարար քանակի ընդունում։

Մաշկի ճիշտ և հետևողական խնամք տնային պայմաններում

Արևապաշտպան քսուքի ամենօրյա օգտագործում։
Հակաօքսիդանտ պարունակող շիճուկների օգտագործում (վիտամին C և E)։
Ռետինոիդների օգտագործում, որոնք նպաստում են կոլագենի արտադրմանը և մաշկի վերականգնմանը:
Հիալուրոնաթթու պարունակող խոնավացնող միջոցների օգտագործում։

Մաշկի պրոֆեսիոնալ խնամք

Երիտասարդացնող կամ ծերացումը կանխող երկարաժամկետ արդյունք հնարավոր է ունենալ՝ աշխատելով մաշկի խորը շերտում, որտեղ գտնվում է կոլագենը։ Իմսիրուն դեմքի խնամքի փաթեթները ներառում են Frax լազերային պրոցեդուրան, որն ունի երիտասարդացնող ազդեցություն, քանի որ ապահովում է կոլագենի սինթեզ մաշկի մինչև 1,5 մմ խորությամբ շերտում։

Ի դեպ, 25 տարեկանից սկսած կոլագենի քանակը մաշկում նվազում է տարեկան 1%-ով:

Մեր նպատակն է իմսիրուն փաթեթների միջոցով որոշակի չափով վերականգնել կոլագենի քանակը, ինչը կտա հնարավորինս երկարաժամկետ արդյունք՝ չպահանջելով վերականգնողական շրջան։

Գրանցվել անվճար խորհրդատվության

Աշխատանքային ժամեր

Կոմիտաս (Իմսիրուն) մասնաճյուղ
հասցե՝ Կոմիտաս 54

ամեն օր` 10:00-22:00

Կոմիտաս մասնաճյուղ
հասցե՝ Կոմիտաս 15

ամեն օր` 10:00-22:00

Մաշտոց մասնաճյուղ
հասցե՝ Մաշտոց 14

Ամեն օր` 10:00-20:00

Նժդեհ մասնաճյուղ
հասցե՝ Նժդեհ 4

ամեն օր` 10:00-20:00

Կասկադ մասնաճյուղ
հասցե՝ Բաղրամյան 2

ամեն օր` 10:00-22:00

Վանաձոր մասնաճյուղ
հասցե՝ Տիգրան Մեծ 40

ամեն օր` 10:00-22:00

Գյումրի մասնաճյուղ
հասցե՝ Գորկու 44

ամեն օր` 10:00-22:00

Աբովյան մասնաճյուղ
հասցե՝ Հանրապետության 30

ամեն օր` 10:00-22:00

Կապան մասնաճյուղ
հասցե՝ Շահումյան 22/47

ամեն օր` 10:00-22:00

Էջմիածին մասնաճյուղ
հասցե՝ Մաշտոց 22

ամեն օր` 10:00-22:00

Պատվիրել զանգ

Աշխատանքային ժամեր

Ամեն օր` 10:00-22:00

Կոմիտաս 54 մասնաճյուղ (ներքին` 20)

Կոմիտաս 15 մասնաճյուղ (ներքին` 21)

Մաշտոց մասնաճյուղ (ներքին` 23)

Նժդեհ մասնաճյուղ (ներքին` 24)

Կասկադ մասնաճյուղ (ներքին` 25)

Վանաձոր մասնաճյուղ (ներքին` 26)

Գյումրի մասնաճյուղ (ներքին` 27)

Աբովյան մասնաճյուղ (ներքին` 28)

Կապան մասնաճյուղ (ներքին` 29)

Էջմիածին մասնաճյուղ (ներքին` 30)