Մաշկի խնամքը ոչ միայն արտաքին գեղեցկության, այլև մաշկի ֆունկցիոնալ առողջության պահպանման կարևորագույն գործընթաց է։ Այն պահանջում է ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական և համակարգված մոտեցում՝ ապահովելու մաշկի խնամքի կայուն արդյունքներն ու երիտասարդ տեսքը։ Հաշվի առնելով հենց այս սկզբունքը և ուսումնասիրելով միջազգային փորձը՝ մենք մշակեցինք 6 ամսվա անհատական պլանի գաղափարը։ Այն թույլ է տալիս ստանալ ոչ միայն տեսանելի, այլև կայուն և երկարաժամկետ արդյունք՝ ազդելով մաշկի ինչպես արտաքին, այնպես էլ խորը շերտերի վրա։
Ինչպես գիտենք, մաշկի բջիջների վերականգնումը տեղի է ունենում որոշակի ժամանակահատվածում։ Մաշկի բջիջների ամբողջական վերականգնման շրջանը կազմում է միջինում 28-35 օր, ինչը տարիքի հետ ավելի է դանդաղում։
6 ամիսը բավարար ժամանակահատված է․
- Մաշկի խոնավության և սնուցման մակարդակը վերականգնելու,
- Խորը շերտերում կոլագենի սինթեզն ակտիվացնելու,
- Պիգմենտացիայի և մաշկի տոնուսի խնդիրները լուծելու,
- Մանր կնճիռներն ու հետքերը հարթեցնելու համար։
Այս ընթացքում մենք կարողանում ենք հետևել պացիենտի մաշկի զարգացման դինամիկային և անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ՝ ապահովելով արդյունավետ ընթացք։
Յուրաքանչյուր պլան կազմվում է՝ հաշվի առնելով պացիենտի մաշկի յուրահատկությունները, կարիքներն ու ցանկալի արդյունքները։ Սա նշանակում է, որ մեր մասնագետները կազմում են հատուկ ռազմավարություն, որը հարմարեցված է կոնկրետ պացիենտին։ Բացի այդ, պլանը նախագծված է այնպես, որ պացիենտը 6 ամսվա ընթացքում ստանա ոչ միայն տեսանելի արդյունքներ, այլև խնայի թե՛ իր ժամանակը, թե՛ ֆինանսները։
6-ամսյա անհատական պլանը ոչ միայն նպատակ ունի լուծել մաշկի խնամքի ներկայիս խնդիրները, այլև ստեղծում է հիմք մաշկի առողջության երկարաժամկետ պահպանման համար։
Մենք համոզված ենք, որ մաշկի խնամքը ոչ թե շքեղություն է, այլ կարևոր քայլ՝ ինքնավստահությունն ու երիտասարդությունը պահպանելու համար։