Էսթետիկ բժշկության գրավականը:

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը համարվում է ռադիկալ մազահեռացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը և ճանաչված է ամբողջ աշխարհում:

Անթերիս էսթետիկ բժշկության կենտրոնում ալեքսանդրիտն իրականացվում է Lutronic Clarity 2 կորեական արտադրության սարքավորմամբ։

Ալեքսանդրիտային մազահեռացման սկզբունքը

Մուգ պիգմենտացիա առաջացնող մելանինը կլանում է լուսարձակումը: Այն ակնթարթորեն տաքացնում է մազերը ողջ երկարությամբ: Ջերմաստիճանի բարձրացումը ոչնչացնում է ֆոլիկուլը: Արդյունքում մազարմատը մահանում է, և մազի աճը կանգնում է:

Լազերային լուսարձակումը հստակ դոզավորված է և կողքի հյուսվածքները չի վնասում:
Լազերն ազդում է միայն աճման ակտիվ փուլում գտնվող մազերի վրա: Դա մազածածկույթի ընդամենը մեկ հինգերորդ մասն է:

Այցերի միջակայքը՝ 40 օր:

Ալեքսանդրիտային մազահեռացման առավելությունները Lutronic սարքավորմամբ՝

  • այցելությունների քիչ քանակություն,
  • պրոցեդուրայի արագություն (ամբողջ մարմն մազահեռացումը՝ 30-40 րոպե),
  • ազդում է նաև բաց գույնի մազերի վրա,
  • կարող է իրականացվել նույնիսկ մաշկի նուրբ հատվածներում։

Ինչպես պատրաստվել ալեքսանդրիտային մազահեռացմանը․

  • երկու շաբաթ առաջ զերծ մնալ արևայրուքից,
  • երկու շաբաթ առաջ զերծ մնալ մազահեռացման մի շարք տարբերակներից, որոնցից են ոսկը, էպիլյատորը, պինցետը: