Դիոդային լազերային մազահեռացում
Դիոդային լազերային մազահեռացումը նոր խոսք է ռադիկալ մազահեռացման ոլորտում: Երեք տարբեր երկարության լազերների համակցությունը ձևավորում է մազահեռացման 3D մեթոդ, որը բարձր արդյունավետություն է ապահովում:
Դիոդային մազահեռացման տեխնոլոգիան ստուգված, անվտանգ մեթոդ է: Անվտանգ է մաշկի բոլոր՝ ներառյալ մուգ և թուխ տիպերի համար:
Աստիճանաբար տաքացման եզակի մեթոդը և իմպուլսի փոխանցումը վնասում են միայն մազի ֆոլիկուլը՝ արգելելով կրկին աճը: Հյուսվածքներին վնասելու հավանականությունը բացառված է։
40%-ով ավելի արագ:
Եզակի գլխիկը ներազդում է մաշկի 4սմ հատվածի վրա: Երեք ճառագայթների երկարության համատեղությունը պրոցեդուրայի արագությունը մեծացնում է։ Արդյունքում նվազում է այցելությունների քանակն ու կուրսի ընդհանուր տևողությունը:
Առավելություններ՝
- Բացարձակ անցավ է
- Շատ արագ է
- Արդյունավետ է նաև մուգ մաշկի դեպքում
- Չկան հակացուցումներ
- Հարմար է մարմնի մեծ հատվածների մազահեռացման համար
Այցերի միջակայքը՝ 40 օր:
Կարևոր է իմանալ․
- պրոցեդուրայից առաջ անհրաժեշտ է մշակվող հատվածի մազերը հեռացնել ածելիով,
- պրոցեդուրայից առաջ և հետո արևայրուքը հակացուցված չէ,
- մազահեռացման կուրսը ներառում է 6-10 այցելություն:
Դիոդային լազերային մազահեռացումից առաջ խորհրդատվությունն Անթերիսում անվճար է: