Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը համարվում է ռադիկալ մազահեռացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը և ճանաչված է ամբողջ աշխարհում:
Անթերիս էսթետիկ բժշկության կենտրոնում ալեքսանդրիտն իրականացվում է Lutronic Clarity 2 կորեական արտադրության սարքավորմամբ։
Ալեքսանդրիտային մազահեռացման սկզբունքը
Մուգ պիգմենտացիա առաջացնող մելանինը կլանում է լուսարձակումը: Այն ակնթարթորեն տաքացնում է մազերը ողջ երկարությամբ: Ջերմաստիճանի բարձրացումը ոչնչացնում է ֆոլիկուլը: Արդյունքում մազարմատը մահանում է, և մազի աճը կանգնում է:
Լազերային լուսարձակումը հստակ դոզավորված է և կողքի հյուսվածքները չի վնասում:
Լազերն ազդում է միայն աճման ակտիվ փուլում գտնվող մազերի վրա: Դա մազածածկույթի ընդամենը մեկ հինգերորդ մասն է:
Այցերի միջակայքը՝ 40 օր:
Ալեքսանդրիտային մազահեռացման առավելությունները Lutronic սարքավորմամբ՝
- այցելությունների քիչ քանակություն,
- պրոցեդուրայի արագություն (ամբողջ մարմն մազահեռացումը՝ 30-40 րոպե),
- ազդում է նաև բաց գույնի մազերի վրա,
- կարող է իրականացվել նույնիսկ մաշկի նուրբ հատվածներում։
Ինչպես պատրաստվել ալեքսանդրիտային մազահեռացմանը․
- երկու շաբաթ առաջ զերծ մնալ արևայրուքից,
- երկու շաբաթ առաջ զերծ մնալ մազահեռացման մի շարք տարբերակներից, որոնցից են ոսկը, էպիլյատորը, պինցետը: